24.11.2024
Միակ օրակարգը թիմի վերամիավորումն է մեկ նպատակի շուրջ. Ucom-ի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանը 10 երկրներից մեկն է, որոնց պաշտպանական ծախսերը գերազանցում են ՀՆԱ-ի 4%-ը. SIPRI

Հայաստանն ընդգրկվել է այն 10 երկրների շարքում, որոնց պաշտպանական ծախսերը գերազանցում են ՀՆԱ-ի 4 տոկոսը։ Այս են վկայում Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի տվյալները, որոնք վերաբերում են 2019 թվականի համաշխարհային ռազմական ծախսերի վերլուծությանը: 


Առաջին հնգյակում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան՝ աշխարհում նրանց ընդհանուր ռազմական ծախսերը կազմում են 62 տոկոս: 2019 թվականին աշխարհի երկրների ընդհանուր ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2.2% -ը: Երկրների թվում, որոնց ՀՆԱ-ում ամենամեծ մասնաբաժինն ունի ռազմական ծախսերը նաև Ալժիրն է՝ 6 տոկոս, Հայաստանը՝ 4,9 տոկոս, Ադրբեջանը՝ 4 տոկոս և Պակիստանը 4,0 տոկոս:


Զեկույցում նշվում է, որ 2010 թվականից ի վեր աշխարհում ընդհանուր առմամբ նկատվում են պետությունների ռազմական բեռի նվազեցման միտումներ։