24.11.2024
Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք մարդ է ապրում. նախարարություն
prev Նախորդ նորություն

Ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է շուրջ 89 հազար անուն

Այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է 1915 համարին՝ 85 հազար 575 անուն, 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի գրառման մեջ, մասնավորապես, ասված է.


«Սիրելի հայրենակիցներ. հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:


- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,


- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,


- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,


- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,


- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,


- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու»։