17.04.2025
ՌԴ-ից Հայաստան հացահատիկի ներկրման խնդիրը լուծվել է. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Պուտինը հետաձգում է սահմանադրական հանրաքվեն․ հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձում հայտարարել է ապրիլի 22-ին կայանալիք հանրաքվեի հետաձգման մասին։ Հաջորդ շաբաթը նա հայտարարել է ոչ աշխատանքային՝ պահպանելով աշխատավարձերը։


«Մեզ համար մարդկանց առողջությունը առաջնահերթ է»,- ասել է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին և ասելով, որ նրանք առաջնագծում են։ Քաղաքացիներին կոչ է արել հետևել բժիշկների հանձնարարականներին, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։


ՌԴ նախագահն առաջարկել է սահմանել վարկային արձակուրդ։


Մարտի 24-ին Պուտինն այցելել է հիվանդանոց, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիները։ Նույն օրը նա երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել, ինչպես նաև քննարկումներ Կենտրոնական բանկի և աշխատակազմի անդամների հետ։


Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը հասցնելով 658-ի։ Ռուսաստանում հիվանդությունից ապաքինվել է 29 մարդ։ Ինքնամեկուսացման մեջ՝ վերահսկողության տակ է գտնվում 112 հազար մարդ։ Մարտի 19-ին Մոսկվայի իշխանությունը հայտարարել էր կորոնավիրուսից առաջին մահվան մասին՝ ավելի ուշ պնդելով, որ կնոջ մահվան պատճառը անջատված տրոմբն էր։

Սոցիալապես անապահով խավերի կոմունալ վճարները կհետաձգվեն. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան