24.11.2024
Կորոնավիրուսը փրկում է. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը. ԱԳՆ

Այսօր ՝ մարտի 14-ին, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի և Վրաստանի միջև ցամաքային և օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ:


«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:


Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:


Հայաստանի և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը», - ասվում է ԱԳՆ-ի Ֆեյսբուքյան գրառման մեջ: