24.11.2024
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցված աշխատողների թիվը 2019-ին ավելացել է 7 տոկոսով. ՊԵԿ

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը հայտնել է, որ Հայաստանում 2019 թվականին դեկտեմբերին հարկման բազա ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 տոկոսով կամ 41 հազարով:


«Աշխատողների թվաքանակի աճը պայմանավորված է ինչպես հարկային վարչարարություն, նոր աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման արդյունքում»,- ասաց Թամրազյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


Աշխատողների թվի աճը, նրա խոսքով, ապահովել են հիմնականում հետևյալ ոլորտներում. մանրածախ առևտրի` 18 տոկոս, հանրային սննդի կազմակերպման` 13 տոկոս, մեծածախ առևտրի`8 տոկոս, սննդամթերքի արտադրության` 7 տոկոս և ծառայության մատուցման` 5 տոկոս:


Նախորդ տարվա համեմատությամբ աճել են ինչպես դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի, այնպես էլ դրանցով արտացոլված շրջանառությունները:


«2018 թվականի ընթացքում 326 միլիոն հատ կտրոն է տպվել, իսկ 2019 թվականին 457 միլիոն հատ կամ 40 տոկոսով ավել: 2018 թվականին ընթացքում 1.65 տրիլիոն դրամ շրջանառություն է եղել, 2019 թվականին այն 20 տոկոսով աճել է` 1.98 տրիլիոն»,- ասաց Թամազյանը: