20.04.2025
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղի»-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը մարտի 2-ին կայացած հանդիպմանը պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել: 


«Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները:


Ողջունելով նորանշանակ տնօրենին՝ նախարարը կարևորեց Հարավկովկասյան երկաթուղու անխափան աշխատանքը. ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը և օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:


ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ԱԻ նախարարության հետ աշխատանքը համագործակցության հաջողված օրինակ է:


Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել»,- ասված է հաղորդագրության մեջ:



 

Եվս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար