Իրանից Հայաստան ժամանած ուղևորներին փոխադրում են Ծաղկաձորում հատուկ կահավորած հաստատություն, որտեղ նրանք կանցնեն համապատասխան հետազոտություններ և կմնան կարանտինային մեկուսացման մեջ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, խոսքը պետության բալանսի վրա գտնվող, այժմ չգործող «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին է:
Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել։ Վարակը հայտնաբերվել է Թեհրանից օդանավով Երևան ժամանած 29 տարեկան տղամարդու մոտ։ Նրան հետ, ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետ Փաշինյանը, մեկուսացվելու է ևս 30 անձ:
«Մեկուսացնում են բոլոր նրանց, ովքեր մոտ են գտնվել կորոնավիրուսով վարակված տղամարդուն։ Իրանից ժամանածներին թույլատրել են վերցնել անհրաժեշտ իրերն ու հայտնել են, որ 14 օր նրանք մեկուսացված են մնալու` Ծաղկաձորում հատուկ այդ նպատակով նախապատրաստված հյուրանոցում»,–հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Բացի այդ, թռիչքի ընթացքում օդանավում եղած բոլոր անդամների ընտանիքի անդամների ջերմությունն են ստուգում, զրուցում նրանց հետ` փորձելով հասկանալ` ինչ վիճակում են նրանք։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր` մարտի 1-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցեցին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ:
«Նրանք բոլորը տեղափոխվում են եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված այնպիսի վայր, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրանք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ», - հայտնում է լրատվամիջոցը:
Վայրը, որ կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող մարդկանց տեղափոխում են, ըստ Սպուտնիկ գորածակալության, Ծաղկաձորն է: Այնտեղ հատուկ նախապատրաստված հյուրանոցում են մարդկանց մեկուսացնում:
«Մեկուսացնում են բոլոր նրանց, ովքեր մոտ են գտնվել կորոնավիրուսով վարակված տղամարդուն։ Իրանից ժամանածներին թույլատրել են վերցնել անհրաժեշտ իրերն ու հայտնել են, որ 14 օր նրանք մեկուսացված են մնալու` Ծաղկաձորում հատուկ այդ նպատակով նախապատրաստված հյուրանոցում»,–հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Բացի այդ, թռիչքի ընթացքում օդանավում եղած բոլոր անդամների ընտանիքի անդամների ջերմությունն են ստուգում, զրուցում նրանց հետ` փորձելով հասկանալ` ինչ վիճակում են նրանք։
Factor.am-ի տեղեկություններով՝ չինական նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։