7.09.2025
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց. ՔՊ հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Բժշկական դիմակների չհիմնավորված գինը պահպանվել է. պատգամավորը դիմում է ՏՄՊՊՀ

Քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։


«Ժամանակն է պատասխանատվության ենթարկել։


Դիմում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին դեղատներում բժշկական դիմակների թանկացման հարցով։


Հարգելի պարոն Գևորգյան,


Սույն թվականի փետրվարի 24-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորել էր «դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից»:


Սակայն քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել։


Ելնելով ստեղծված իրավիճակում գործուն քայլերի հրատապության անհրաժեշտությունից, կարծում եմ ժամանակն է օպերատիվ կերպով և օրենքով սահմանված կարգով խիստ պատասխանտավության ենթարկել հորդորը շրջանցած և չհիմնավորված գինը պահպանած տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի դա զգոնության ազդակ հանդիսանա մյուսների համար, որոնք անբարեխղճորեն օգտվում են համաճարակային իրավիճակից և քաղաքացիների անելանելի դրությունից՝ գերշահույթ ստանալու նպատակով»,-նշել է նա։


Կորոնավիրուսի կասկածով մարդկանց մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը