24.11.2024
Էրդողանը կոչ է արել պատգամավորներին ունենալ առնվազն 3 երեխա
prev Նախորդ նորություն

Իրանում պայքարը՝պահպանողականների և ուլտրապահպանողականների միջև է

Իրանում ընտրություններին մասնակցությունը կլինի շատ ցածր Իսլամական Հանրապետության պատմության ողջ ընթացքում: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է իրանագետ Ազադե Քիան:


Նա նշել է, որ շատ թեկնածուներին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին՝իշխանություններն անտեսել են ցուցարարների դժգոհությունները:


Ըստ նրա, խորհրդարանական ընտրություններում գլխավոր պայքարն ընթանալու է պահպանողականների և ուլտրապահպանողականների միջև ու դա կշարունակվի մինչև հաջորդ նախագահական ընտրություններ:


Փետրվարի 21-ին Իրանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: 290 պատգամավորական տեղի համար կպայքարեն ավելի քան 7.000 մարդ: Ընտրությունները կանցնեն 208 ընտրատեղամասերում:


Իրանում ընտրությունների անցկացման շտաբի պետ Ջաֆալ Օրֆը փետրվարի 19-ին հայտարարել է, որ 83 միլիոն իրանցիներից ընտրելու իրավունք ունեն 57 միլիոն 918 մարդ:


Ընտրողներից 29 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝կանայք:


Իրանի խորհրդարանում 5 տեղ է հատկացվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին՝հայերն ունեն 2 տեղ խորհրդարանում:


Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: