Արևելագետ.Իրանի ընտրություններում Ռոհանիի կողմնակիցների շանսերը փոքր են
Իրանի խորհրդարանական ընտրություններում նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցների՝լիբերալ ուղղվածության ուժերի շանսերը բավականին փոքր են: Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել է արևելագետ Վլադիմիր Սաժինը:
Նա նշել է, որ խորհրդարան են անցնելու նախագահին ընդդիմադիր ուժեր, ծայրահեղական ուժեր՝Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներ:
Փետրվարի 21-ին Իրանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: 290 պատգամավորական տեղի համար կպայքարեն ավելի քան 7.000 մարդ: Ընտրությունները կանցնեն 208 ընտրատեղամասերում:
Իրանում ընտրությունների անցկացման շտաբի պետ Ջաֆալ Օրֆը փետրվարի 19-ին հայտարարել է, որ 83 միլիոն իրանցիներից ընտրելու իրավունք ունեն 57 միլիոն 918 մարդ:
Ընտրողներից 29 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝կանայք:
Իրանի խորհրդարանում 5 տեղ է հատկացվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին՝հայերն ունեն 2 տեղ խորհրդարանում:
Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: