9.07.2025
Դավիթ Բաբայանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու
prev Նախորդ նորություն

Աբրահամ Խաշմանյանն այլևս Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը չէ

Աբրահամ Խաշմանյանն այլևս Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը չէ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նշվում է, որ ՀՖՖ-ն ու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:


VERELQ-ը հիշեցնում է, որ Խաշմանյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի նոյեմբերի 6-ին: Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:

Վիեննայում հանդիպել են Եվրոպայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները