21.05.2025
Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը կմերժվի. Հայկ Մարության
prev Նախորդ նորություն

«Ու միանգամից Ֆայսբուք». Փաշինյանն ու Միշուստինը սելֆի են արել

Ալմաթիում ընթացող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջին հանդիպումը։


Ներս մտնելով հանդիպման սրահ՝ ՌԴ վարչապետը միանգամից մոտեցավ սեղանին՝ ցանկանալով նստել: Հայաստանի վարչապետը հիշեցրեց ձեռքսեղմման ու լուսանկարման մասին: Դրոշների ֆոնին պաշտոնական ձեռքսեղմումից եւ լուսանկարվելուց հետո Փաշինյանը գրպանից հանեց բջջային հեռախոսն ու առաջարկեց նաեւ սելֆի անել:


Գաղափարը դուր եկավ Միշուստինին. «Ու միանգամից Ֆայսբուք». ՌԴ վարչապետը հարցրեց, թե հայերեն ինչպես են ասում սելֆիին: Փաշինյանը ծիծաղելով պատասխանեց. «Սելֆին հենց հայերեն բառ է»:


«Շաքարավազի արքան» զիջում է դիրքերը. ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան