Փորձագետներ. ՀՀ տնտեսությունը կարող է բախվել կոլապսի
Հայաստանն արդեն տևական ժամանակ է, իրական տնտեսական աճ կամ զարգացում չի գրանցում և Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության 3,1% ցուցանիշը կասակծելի է: ՀՀ-ն այս ժամանակահատվածում բախվել է հիմնական չորս խնդիրների՝ աղքատություն, արտագաղթ, մենաշնորհներ և կոռուպցիա: Այս պայմաններում անգամ, եթե ԱՎԾ-ի հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշը լիներ 7%, էական բան չի փոխվի: Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 4-ին կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի 1994-98թթ. նախագահ Բագրատ Ասատրյանը:
Անցյալ տարում Հայաստանում տնտեսական ակտիվության հիմնական գործոնները եղել են երեք ոլորտներ՝ գյուղատնտեսություն (11,7%), արդյունաբերություն (5,2%) և ծառայություններ (2,7%): Տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,1%, ինչից շատ չի տարբերվի նաև ՀՆԱ-ի աճի ցուցանիշը: Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը, որտեղից Հայաստան է մուտք գործում դրամական փոխանցումների մոտ 87%, անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով նվազել է 43,4%-ով: Չնայած ընդհանուր տրանսֆերտների 37% և ներկրման ծավալների 27% նվազմանը, Հայաստանում նույն ժամանակահատվածում ներքին առևտուրը, ըստ պաշտոնական տվյալների նվազել է միայն 6,4%-ով:
Ասատրյանին ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշները վստահություն չեն ներշնչում, քանի որ անհասկանալի է, եթե կա տնտեսության աճ, ապա ինչու է աճում արտագաղթը, գործազրկությունը և աղքատությունը: Բացի այդ, ըստ Ասատրյանի, հավատ չեն ներշնչում նաև գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում արձանագրված աճերի մասին թվերը, հայտնում է Արմթայմսը.
«Տարվա սկզբին, դեռևս մտավախություն էի հայտնել, որ մեր տնտեսությունը, կապված տրանսֆերտների և արտաքին ներդրումների կրճատման հետ, կանգնած է երկնիշ անկման վտանգի առաջ: Սակայն, երբ հրապարակվեցին ԱՎԾ տվյալները և նշվեցին աճ արձանագրած ոլորտները, հարցեր առաջացան: Օրինակ՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2014 թվականին գյուղատնտեսությունում համախառն ներքին արտադրությունը կազմել է 993 մլրդ դրամ, իսկ անցյալ տարի կազմել է 1,002 մլրդ դրամ: Այսինքն՝ աճը կազմել 9 մլրդ դրամ: Սա մեծ չէ 1%-ից: Իսկ եթե փորձենք գնահատել դոլարային արտահայտությամբ, ապա մենք ունենք անկում: Արդյունբերական արտադրանքի ծավալը 2015-ին 2014-ի համեմատ նվազել է 10,3%, գյուղմթերքի արտադրության ծավալը՝ 12,2%, շինարարության ծավալները՝ 8,2%», - հայտարարեց նա:
Մի բան, ըստ բանախոսի, ակնհայտ է, որ Հայաստանի նման տնտեսությունների համար, որտեղ գերիշնում են մոնշնորհները և երկամուտների բաշխվածության բևեռացվածությունը բավականին մեծ է, 3,1% տնտեսական ակտիվությունն այն ցուցանիշը չէ, որ «մենք բնութագրենք իբրև զարգացում»:
Ըստ քննարկմանը մասնակից ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի, գյուղատնտեսության, արդյունաբերևության ոլորտներում աճը գրանցվել է արտադրության ծավալներում, ոչ թե դրամային արժեքում: «Ծավալային առումով արտադրվել է ավելի շատ գյուղմթերք կամ արդյունաբերական ապրանք, բայց նրանք գին չեն ունեցել, գինը ցածր է եղել: Այսինքն՝ արտադրել ենք ավելի շատ բնամթերք գյուղատնտեսությունում, իսկ արդունաբերությունում աճը եղել է պղնձի խտանյութի և մասամբ` ծխախոտի արտադրանքի ավելացման հաշվին»,- ասաց Մելքումյանը, հավելելով, որ ներկրա ծավալները կրճատվել են 27%-ով, իսկ արտահանումը՝ 4%:
Նրա խոսքով, ստեղծված բարդ տնտեսական իրավիճակում, երբ տրանսֆերտները կրճատվել են մոտ 500 մլն դոլարով, իսկ այս տարի այն կարող է հասնել 800 մլն կամ 1 մլրդ դոլարի, կառավարության ձեռնարկած քայլերն «ոչ ադեկվատ են»: «Ռուսական ռուբլու անկամը զուգընթաց կառավարությունը ժականակին ադեկվատ քայլերի չգնաց, հիմա արտահանմանը միտված քայլեր է կատարում, և փոձում արտահանման ծավալենրի 10% վերադրձնել, բայց արդյոք սա կաշխատի՞ այն դեպքում, երբ նույն մրգային օղի կամ պահածո արտահանողի վնասները 20 կամ 25 տոկոս է: Այսինքն՝ սուբսիդավորումը պետք է իմաստալից լինի», - ասաց Մելքումյանը:
Ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, 2008 թ-ի ճգնաժամից հետո հանքահումքային ռեսուրսների բարձր գների և տրանսֆերտների վրա հիմնված տնտեսության մոդելն այլևս չի աշխատում: Կառավարությունն այժմ իրավիճակային լուծումներ է փորձում գտնել, պարտքեր վերցնել, ոչ թե գործող տնտեսության մոդելը փոխել: «Տնտեսության ավանդական դրայվերներն այլևս չեն աշխատում: Այս պարադիգման իրեն սպառել է: Այպես կարելի է ժամանակ ձգել, բայց ոչ երկար: Եվ եթե այսպես շարունակվի կարող ենք բախվել մեծ կոլապսների»,- հայտարարեց Մարգարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է տնտեսության նոր մոդել, որը հիմնված կլինի ինովացիաների և մոդերիզացիայի վրա: «Իսկ սա բավական բարդ խնդիր է», - եզրափակեց նա:
Բոլոր բանախոսները համաձայնեցին, որ 2016 թ.-ը տնտեսության առումով ավելի բարդ և ծանր շրջան է լինելու, իսկ որակական փոփոխությունների չգնալու դեպքում «իրավիճակը շարունակելու է վատթարանալ»: