Արթուր Դանիելյանն իրեն բերման ենթարկելու համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը, ակտիվիստներ Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը, որոնք այսօր՝ հունվարի 28-ին, ժամեր առաջ բերման է ենթարկվել, ազատ արձակվեցին:
Ոստիկանությունից դուրս գալուց հետո Դանիելյանը հայտարարեց, որ իրեն բերման են ենթարկել թմրամիջոցների ձեռք բերման և պահման համար: Սա, նրա խոսքով, հերթական թատրոնն է:
«Ինձ բերման ենթարկեցին ոստիկանություն ուղևորվելու ճանապարհին: Ես գալիս էին հասկանալու համար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու պատճառները: Պարզվեց, որ ինձ բերման են ենթարկել թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու համար: Սա հերթական թատրոնն է երկրի գլխավոր կլոունի կատարմամբ: Այսինքն՝ մեր ոստիկանները ենթադրել են, որ ես թմրամիջոց ձեռք եմ բերել, պահել այն, ու գալի՞ս եմ ոստիկանություն», - ասաց նա, որի գնահատականով տեղի ունեցող գործընթացները կապված են Արցախի շուրջ կատարվող իրադարաձություններով:
«Այն ինչ կատարվում է կախված է Արցախի և դրա շուրջ իրադարձությունների հետ: Խոսքը «չբանակցությունների» մասին է: Արդեն իսկ Արցախում, գործող իշխանությունների կողմնակիցները տարածում են պարտվողական տրամադրություններ: Թեև մեզ հայտարարում են, որ Փաշինյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի ժառանգությունից, ապա այդ պարագայում ինչի մասին է նա բանակցում: Կարծում եմ, փորձում են ուշադրություն շեղել և հասարակությանն Արցախի վերաբերյալ պոստ ֆակտում որոշման առաջ կանգնեցնել», - ասաց նա:
Դանիելյանի խոսքով, իշխող ուժը բիրտ ուժով փորձում է լռեցնել ընդդիմախոսններին, որը չի ստացվելու: "Այդ մարդիկ բիրտ ուժի միջոցով նաև իրենց քաղաքական իմպոտենտությունն են թաքցնում", - ասաց նա:
Ավելի վաղ զենք և զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթարկված ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս ազատ արձակվեցին: