28.03.2024
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նարեկ Մալյանն ու Կոստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին

Զենք և զինամթերք պահելու կասկածանքով այսօր՝ հունվարի 28-ին, բերման ենթարկված ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել։


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաեւ «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:


Նարեկ Մալյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց, որ բերման է ենթարկվել զենք և զինամթերք պահելու կասկածանքով։ Նրա խոսքով, ազատ արձակվեց, քանի որ կասկածները չհաստատվեցին։


«Զենքեր չգտան, որովհետև ես զենքեր չունեմ։ Օրինական զենքեր էլ չունեմ։ Օրինական որսորդական հրացան ունեմ, բայց դժվար դրանով փողոցում ման գայի»,-նշեց նա։


Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով, իրեն բերման են ենթարկել այն պահին, երբ շտապում էր հասնել ոստիկանություն՝ Նարեկ Մալյանին իր աջակցությունը հայտնելու։


Նշենք, որ նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաեւ «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը:


 


 


 


 


 


 


 


 


 


 

ՍՈՒ-30-երի հաջորդ խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում. Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար