23.11.2024
Գործ ունենք թվային մանիպուլյացիայի հետ. ՏԶՆԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության հետքերով
prev Նախորդ նորություն

Կառավարութունը զարգացնելու է տիեզերական գործունեությունը. ԱԺ-ում օրինագիծ է քննարկվում

Տիեզերական գործունեության ոլորտը Հայաստանի ռազմաարդյուաբերության զարգացման կարևոր ուղղություններից է դառնալու: Այս մասին ԱԺ-ում այսօր՝ հունվարի 24-ի, «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները քննարկելիս հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։


Նրա խոսքով, արբանյակների, ընդհանրապես տիեզերական գործունեության ոլորտն աշխարհի ամենաառաջանցիկ ինժեներական ոլորտներից մեկն է։ «Ոլորտի տարեկան շրջանառությունն ու շուկայի չափը գնահատվում է շուրջ 250 մլրդ դոլար», - ասաց նախարարը՝ հավելելով, որ ոլորտը Հայաստանի ռազմաարդյուաբերության զարգացման կարևոր ուղղություններից է դառնալու:


«Այո՛, սա ռազմարդյունաբերության, Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման անկյունաքարային և կարևորագույն ոլորտներից մեկն է: Ուրշ բան, որ մինչ այժմ սա կանոնակարգված չի եղել: Մենք հիմա կանոնակարգում են ոլորտը, տրվել են հարկային արտոնություններ: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել ու տարվում են, որպեսզի խաղացողներ մտնեն Հայաստան: Ողջ տեխնոլոգիական ուղղությանը կարող է լոկոմոտիվի նման իր հետևից տնել»,- ասաց նախարարը:


Առաջարկվող նախագծով կարգավորվում է ՀՀ-ում տիզեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է տիեզերական գործունեության տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տարածության հասկացությունները, սկզբունքները, ինչպես նաև սահմանում է Կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները։