24.11.2024
ՀՔԾ հայտարարություն է տարածել Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու մասին
prev Նախորդ նորություն

Թալանել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի բնակարանը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյան
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարիի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բնակարանը պատկանում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին։