23.11.2024
 Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին 500 մլն դոլար է վճարել երկրում ամերիկյան զորքեր տեղակայելու համար
prev Նախորդ նորություն

Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծության հետեւանքով 11 զինծառայող է վիրավորվել

ԱՄՆ- ռազմական ղեկավարությունը հաստատել է լուրերն այն մասին, որ Իրաքում ամերիկյան 2 ռազմաբազաների հրթիռակոծության հետեւանքով 11 ամերիկացի զինծառայող է տուժել: 


Defense One-ը հայտնել էր, որ հունվարի 8-ին Իրանի օդուժի կողմից Իրաքում ամերիկյան 2 ռազմաբազաների հրթիռակոծության հետեւանքով 11 ամերիկացի զինծառայող է տուժել: Իրաքում բուժօգնություն ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Քուվեյթ եւ Գերմանիա՝ հետագա բուժման համար:


Ապաքինվելուց հետո զինծառայողները կվերադառնան Իրաք՝ կրկին ծառայության: Defense One-ը նշել է, որ տեղեկությունը ստացել են Բաղդադում ԱՄՆ ռազմական հրամանատարության խոսնակ գնդապետ Մայլս Քեգինսից:


Հիշեցնենք՝ Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից ենթարկվել էր հրթիռային հարվածների հունվարի 8-ի լուսաբացին:


Իրանական Press TV հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետեւանքով զոհվել էր 80 մարդ:


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու պաշտոնական Վաշինգտոնը հերքում էին Իրանի հրթիռակոծության արդյունքում զինծառայողների զոհվելու մասին տեղեկատվությունը: Նրանք հերքում էին նաեւ, որ եղել են տուժածներ ամերիկացի զինվորականների շարքերում: