23.11.2024
Իրանը խոստովանել է, որ իրենք են սխալմամբ հարվածել կործանված ուղեւորատար ինքնաթիռին
prev Նախորդ նորություն

Ուկրաինան պնդում է, որ Իրանի կողմից մեղքի լիարժեք ճանաչում լինի. Զելենսկի

Ուկրաինան պնդում է, որ Իրանի կողմից մեղքի լիարժեք ճանաչում լինի ուկրաինական ինքնաթիռի կործանման համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


«Առավոտը բարի չէր, բայց այն բացահայտեց ճշմարտությունը: Նախքան միջազգային հանձնաժողովի կողմից աշխատանքի ավարտը Իրանը խոստովանեց իր մեղքը, որ հրթիռակոծել է ուկրաինական ինքնաթիռը: Բայց մենք պնդում ենք մեղքի լիարժեք ընդունումը: Հավաստիացում, որ ամբողջական հետաքննություն կանցկացվի, մեղավորները լիարժեք պատասխանատվության կենթարկվեն, մահացածների մարմինները կվերադարձվեն, փոխհատուցում կլինի, դիվանագիտական ​​խողովակներով պաշտոնական ներողություն կխնդրեն», - ասել է Զելենսկին:


Նա նաև հույս է հայտնել, որ «հետաքննությունը կշարունակվի առանց արհեստական ​​ձգձգումների և խոչընդոտների»: