19.04.2025
Հաֆթարը մերժել է հրադադար հաստատելու՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջարկը
prev Նախորդ նորություն

Իրանը խոստովանել է, որ իրենք են սխալմամբ հարվածել կործանված ուղեւորատար ինքնաթիռին

Ուկրաինական ավիաուղիներին պատկանող ուղեւորատար Boeing-ը, որը 2 օր առաջ կործանվել էր Թեհրանում, «մարդկային սխալի հետեւանքով» պատահաբար հարվածի տակ է առնվել: Այս մասին ասվում է Իրանի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:


«Ինքնաթիռին հարված է հասցվել մարդկային սխալի եւ պատահականության արդյունքում»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է IRIB իրանական պետական ռադիոկայանը:


Իրանի ԳՇ-ում հավելել են, որ հարվածել են ինքնաթիռին, քանի որ այն այդ պահին թռչելիս է եղել ռազմական կարեւոր օբյեկտներից մեկի վրայով: Հայտարարության մեջ նշվում է, որ դա արվել է ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի գործողությունների արդյունքում, որը միտված է եղել Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո ամերիկյան հավանական պատասխանի դեմ:


Իր հերթին իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը իր Twitter-ում գրել է, որ ավիաաղետի պատճառ է հանդիսացել «մարդկային գործոնը, որը ԱՄՆ-ի անմիտ քայլերի հետեւանքն է եղել»: Նա նաեւ իր ցավակցություններն է հայտնել ավիաաղետի զոհերի հարազատներից ու մտերիմներից ու ներողություն խնդրել Իրանի անունից:


Հիշեցնենք, Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռի կործանման մասին հայտնի դարձավ հունվարի 8-ին: Օդանավը ցուցաէկրաններից կորել էր օդ բարձրանալուց 2 րոպե անց: Քիչ ուշ Իրանի քաղավիացիան հայտարարել էր, որ ըստ կադրերի եւ ընկնելու ձեւի, ինքնաթիռը հրդեհվել է օդում, այնուհետ վառվելով բախվել գետնին եւ մասնատվել: Աղետի արդյունքում ողջ մնացածներ չկային, զոհվեց 176 մարդ՝ հիմնականում եվրոպական երկրների եւ Իրանի քաղաքացիներ, քանի որ չվերթը տրանզիտ էր եւ Կիեւից քաղաքացիները պետք է մեկնեին իրենց երկրներ:


նույն օրը՝ հունվարի 8-ին, Իրանում ինքնաթիռի ընկնելու մասին ողբերգական լուրից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաները ենթարկվել էին հրթիռակոծության Իրանի կողմից:


Դեռ ավիաաղետի օրը շրջանառվեց վարկածը, որ հնարավոր է՝ ինքնաթիռը իրանական հրթիռի կողմից խոցված լինի, սակայն թե՛ իրանական, թե՛ ուկրաինական կողմերը պաշտոնական մակարդակով հերքում էին լուրը:


Երեկ Իրանին ինքնաթիռը խոցելու մեջ մեղադրեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրանք բոլորն էլ պնդում էին, որ ունեն ապացույցների մեծ փաթեթ եւ պատասխաններ էին պահանջում Իրանից:

Ուկրաինան պնդում է, որ Իրանի կողմից մեղքի լիարժեք ճանաչում լինի. Զելենսկի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար