23.11.2024
Երեխաների ապօրինի որդեգրման գործով բողոքարկվել է մեղադրյալների ազատ արձակման որոշումները
prev Նախորդ նորություն

Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. վարչապետ

2018-19 թվականներին հաջողվեց լուծել օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, 2020 թվականը պետք է արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակաշրջան լինի։ Այս մասին 2020 թվականի կառավարության առաջին նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապեը շեշտեց՝ բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու: Այդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը, վեր կենա բազմոցից: «Իսկ երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձեւը կրթությունն է: Հնարավոր չէ առանց կրթության, հմտության լավ ապրել, այս հնարավորություններից օգտվել»,-ասաց Փաշինյանը:


Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին, ապա 2019-ի համար սպասվում է բավականին բարձր տնտեսական աճ, իսկ 2020-ին ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը պետք է լինի ավելի լավը, քան 2019-ին: Փաշինյանը նշեց, որ գործադիրը պետք է շատ լուրջ ջանքեր գործադրի՝ նախ չխանգարելով բիզնեսին, տնտեսվարողներին, որ նրանք ստեղծեն արդյունք, իսկ որտեղ հարկավոր է օգնի իրենց խնդիրների լուծմանը:


«Մենք կառուցում ենք ճանապարհներ, մանկապարտեզներ, այլ ենթակառուցվածքներ, որ պոտենցիալ հաճախորդների և ապրանք ու ծառայություն առաջարկողների հաղորդակցությունը կայանա հնարավորինս հեշտ: Սա է ՀՀ-ում լավ ապրելու մոդելը: Չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել և չի կարող լավ ապրել»,- շեշտեց կառավարության ղեկավարը:


Նրա գնահատմամբ, 2020 թվականը բավական լավ ենք սկսել, իսկ այն նորացված հայեցակարգը, որն առաջարկվել է ՀՀ քաղաքացիներին, արդարացրել է իրեն։

«Ընդհուպ հիմա զբոսաշրջիկները տեսանելի են Երևանի փողոցներում ու Հայաստանի Հանրապետությունում։ Թվերն ամփոփված չեն, բայց առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է։ Արձանագրենք, որ դրանում ամենևին ոչ երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում՝ ամանորյա տոնակատարությունների հետ կապված։ Հաշվի առնելով 2018-19 թվականի փորձը և այն, որ մեզ համար, ըստ էության, ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»,- ասաց Փաշինյանը։


Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու և դրա համար կան ազդակներ։