26.11.2024
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 20 կուսակցություն
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահը վնասում է երկրի շահերին․Բաքրաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն տգիտություն է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը՝ կապված «Վրաստանի գրավյալ տարածքների» սահմանների հետ:


«Սա մեծ տգիտություն է, բայց, ցավոք, անտեղյակությունից զատ, սա նաև Վրաստանի շահերի հիմնարար վնասում է, քանի որ Ռուսաստանը երկու փաստարկ ունի, երբ աշխատում է ամբողջ աշխարհում Վրաստանի գրավյալ տարածքները ճանաչելու ուղղությամբ»,- նշել է նա:


Ըստ նրա, առաջին փաստարկն այն է, որ աշխարհը պետք է ճանաչի Աբխազիան և Օսիան, քանի որ վրացիները սկսեցին պատերազմը, վրացիները ագրեսորներ են, և պետք է կանգնել աբխազների և օսերի կողքին:


«Ռուսաստաանի երկրորդ փաստարկը հետևյալն է. ինչ տարբերություն՝ ի՞նչ է գրված թերթիկում, ո՞րն է միջազգային իրավունքի իմաստը: Դե ֆակտո իրականություն կա, և այս իրականության մեջ Աբխազիան և Օսիան Վրաստանի անկախ հարևաններն են, ինչպես և Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Սա այն է, ինչ իրականում հայտարարեց Զուրաբիշվիլին երեկ», – նշել է Բաքրաձեն: