Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 20 կուսակցություն
Փետրվարի 9-ին Ադրբեջանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական կուսակցությունների թիվը հասել է 20-ի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում գրանցվել է ևս մեկ կուսակցության՝ «Քաղաքացիների և զարգացման կուսակցությունը»:
Ավելի վաղ գրանցվել էին «Ենի Ազերբայջան», «Ումիդ», «Քաղաքացիական համերաշխության», «Մեծ ստեղծագործում», «Ազգային միասնական ճակատ», «Ազգային վերածննդի շարժում», «Ազգային անկախության», «Ադրբեջանի դեմոկրատական կուսակցություն», «Մեծ Ադրբեջան», «Միասնական Ադրբեջան», «Մայր հայրենիք», «Էվոլյուցիայի կուսակցություն», «Մուսավաթ», «Սոցիալական բարեկեցության», «Ժողովրդավարական բարեփոխումներ», «Լիբերալ-դեմոկրատական», «Դեմոկրատական լուսավորություն», «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունները: