20.04.2025
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդներ կուղարկի Ադրբեջանում ընտրություններին հետևելու
prev Նախորդ նորություն

SOCAR-ի ներդրումները Թուրքիայի համար շատ կարևոր են

Համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստում մենք մշակել ենք համատեղ գործողությունների պլան, որը բաղկացած է 147 կետից: Մենք Միքայիլ Ջաբբարովի հետ միասին մշտապես վերահսկելու ենք այդ պլանով նախատեսված առաջադրանքների կատարումը: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարար Ռուխսար Փեկջանը:


Նրա խոսքով, Ադրբեջանի մաքսային կոմիտեի ղեկավարի հետ Անկարայում անցկացված հանդիպմանը ստորագրվել է մաքսային միջանցքի դյուրացման մասին փոխըմբռնման հուշագիր:


«Մենք ուզում ենք ընդլայնել այդ համաձայնագիրը և փաստաթղթում ներառել ազատ առևտրային համաձայնագրեր, նոր սերնդի ծառայություններ և ներդրումներ: Ադրբեջանի, SOCAR-ի Թուրքիայում կատարած ներդրումները մեզ համար շատ կարևոր են: Մենք էլ մեր հերթին ամեն կերպ խրախուսում և աջակցում ենք SOCAR-ին»,- ասել է նա:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 20 կուսակցություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար