19.04.2025
Գալիք 2020 թվականը Փաշինյանի համար ռուբիկոն
prev Նախորդ նորություն

Դաժան դեպք Լոռիում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը

Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:


Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը:


Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը: Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: 

Փոխվարչապետ. 2019թ.-ի նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար