Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի, ինչի մասին վկայում է Դատական տեղեկատվական համակարգ)ը՝ Datalex.am-ը:
Կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահը վիրավորանքի և զրպարտության միջոցով իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել:
Հիշեցնենք, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 24-ին Facebook-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, թե Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ: Սամսոնյանը, մասնավորապես, նշել էր, թե Միրզոյանը մինչ իշխանության գալն իրեն չէր կարող նման «հաճույքներ» թույլ տալ:
Ինչպես տեղեկացրել էր VERELQ-ը, գրառմանը արձագանքել էր Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ դատի կտա Սամսոնյանին, ինչպես նաև ռեստորանի ղեկավարությունը՝ ներողություն խնդրելով վերջինիս մասին տվյալները հրապարակելու համար: