20.04.2025
RSF-ի զեկույց. Թուրքիան լրագրողների բանտապան երկիր է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը հրաժարվել է Իրանի դեմ պատժամիջոցներից բացառություններ անել երրորդ երկրների համար

Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ պատժամիջոցներից ոչ մի կարգի բացառություն չի անում երրորդ երկրների համար եւ դրանք կկիրառի ցանկացած գործունեության դեպքում, որն ամերիկյան կողմն արգելված է համարում: Այդ մասին հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:


«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ցանկացած գործունեության նկատմամբ, որը ենթակա է պատժամիջոցների: Դա է մեր քաղաքականությունը, եւ այն կիրառվում է բոլոր դեպքերում, դրանից ոչ մի կարգի բացառություններ չկան»,- ասել է նա:


«Որոշ դեպքերում մենք ուղղակիորեն պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, բայց կան նաեւ երկրորդային պատժամիջոցներ»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն Իրանից պահանջել է դադարեցնել Ֆորդոյում ուրանի հարստացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար