Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։
Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։
Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։
Վերին Լարսում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։
Ավելի վաղ «Sputnik-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ֆիննախի Եկամուտների ծառայության կայքը, հայտնել էր, որ վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» մաքսային անցակետում մաքսային ծառայության սպաները Հայաստան եկող ավտոբուսի մեջ հայտնաբերել են կոկաին եւ հաշիշ։