Բարեգործական համերգ՝ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ
Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը նպաստում է միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը, պաշտպանվածությանը, երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, երեխաների կարողությունների զարգաղցմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:
Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է արդեն 12 տարի հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել բարեգերծական ինքնատիպ համերգ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր երեխաները առիթ ունեն լսելու իրենց սիրելի երգիչ-երգչուհիներին ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ:
Կազմակերպության այս տարվա համերգը` բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց նպատակ ունի իրականացնել հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ծամը 19-00 Արամ Խաչատրյան համերգասրայում:
Համերգին ելույթ են ունենալու հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ՝ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը և այլք: