25.11.2024
Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

Ազգային Ժողովն այսօր ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:


Ընտրվեցին Լիլիթ Ալեքսանյանը, որը ՀՀ կառավարության թեկնածուն էր: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել  85, դեմ՝ 15 պատգամավոր։


«Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Էդգար Շաթիրյանին, ում օգտին քվեարկել է 96 պատգամավոր, դեմ՝ 6-ը։


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Նարեկ Համբարձումյանին: Նա ընտրվեց 71 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։


«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր Հայկուհի Հարությունյանին, ով ընտրվեց 90 կողմ, դեմ՝ 11 ձայների հարաբերակցությամբ։


Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Արամայիս Փաշինյանին՝ 85 կողմ, դեմ՝ 16 ձայների հարաբերակցությամբ։