20.04.2025
Բաքվի հայկական եկեղեցին պահպանվում է պետության կողմից՝ պնդում է պետկոմիտեն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում փորձարկվել են տեղական արտադրության զրահաբաճկոն և սաղավարտ

Ադրբեջանական բանակը փորձարկել է տեղական Buta Armor ընկերության արտադրած զրահաբաճկոնը և սաղավարտը: Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Ռամին Ահմեդովը:


Փորձարկումների ժամանակ զրահաբաճկոնի վրա կրակել են 7.62/39 մմ տրամաչափի դիպուկահար հրացանից և 9/19 մմ տրամաչափի ատրճանակից:


«Փորձարկումների ժամանակ զրահաբաճկոնի բալիստիկ պանելները և պլաստինները չեն վնասվել: Սաղավարտը, որի վրա կրակել են 9/19 մմ տրամաչափի ատրճանակից, նույնպես հաջողությամբ է անցել փորձարկումը», - նշել է Ռամին Ահմեդովը:

Մամեդյարով. ՀՀ ղեկավարության անհիմն հայտարարությունները ծառայում են լարվածության աճին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար