23.11.2024
Ադրբեջանն առևտրային տուն է բացելու Չինաստանում
prev Նախորդ նորություն

Բաքվի հայկական եկեղեցին պահպանվում է պետության կողմից՝ պնդում է պետկոմիտեն

Չնայած, որ Ադրբեջանի բնակչության 96 տոկոսը կազմում են մահմեդականները, երկրում ազատորեն գործում են նաև այլ կրոնական դավանանքները:  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն:


Նա նշել է, որ Ադրբեջանում բացի մզկիթներից, հատուկ նշանակություն է տրվում եկեղեցիների և սինագոգների վերանորոգման ու կառուցմանը:


«Չնայած, որ հայերը փոխում են պատմական ադրբեջանական հողերի տեղանունները, յուրացնում են մեր հուշարձանները, Բաքվի կենտրոնում տեղակայված հայկական եկեղեցին պահպանվում է պետության կողմից»,-նշել է նա: