22.11.2024
Վինոգրադովի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության․ ՀՀ դեսպանություն
prev Նախորդ նորություն

Հայաստանն առաջին անգամ դարձել է դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողը

Միջազգային FinExpertiza աուդիտա-խորհրդատվական ցանցի վերլուծական ծառայությունը հրապարակել է 2019-ի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանի կողմից ներկրված թանկարժեք քարերի և մետաղների, ինչպես նաև ոսկերչական իրերի մասին տվյալները:


Ինչպես ներկայացնում է РБК-ն, Չինաստանը, որը վերջին երեք տարիներին առաջատարն է եղել ՌԴ թանկարժեք քարերի ներկրման ծավալներով, զիջել է իր տեղը Հայաստանին:


«Առաջին ութ ամսում Հայաստանից ընդհանուր առմամբ 140.9 մլն դոլար արժողությամբ թանկարժեք քարեր են արտահանվել, մինչդեռ Չինաստանից՝ ընդամենը 61.8 մլն դոլարի: Առաջին հերթին Հայաստանից արտահանում են թանկարժեք մետաղների ջարդոն ($95.9 մլն արժողությամբ) և ադամանդներ ($33.2 մլն արժողությամբ)»,- ասվում է FinExpertiza-ի զեկույցում:


Հեռավոր արտասահմանյան երկրներից և ԱՊՀ երկրներից ներկրված թանկարժեք քարերի ընդհանուր արժեքը կազմել է 658.8 մլն դոլար, ինչը 45.75 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


ՌԴ թանկարժեք քարերի խոշոր մատակարարների առաջատար հնգյակում այս տարի հայտնվել են նաև Իտալիան ($58,3 մլն), Մեծ Բրիտանիան ($49,8 մլն) և Գերմանիան ($34,5 մլն):