23.11.2024
Հայաստանն առաջին անգամ դարձել է դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 355 դոլար

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 603,5 մանաթ (355 դոլար), ինչը 11,7%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:


Աշխատավարձի առավել բարձր չափ է գրանցվել արդյունահանման, ֆինանսական-ապահովագրական, տեղեկատվության և կապի, պրոֆեսիոնալ, գիտական և տեխնիկական գործունեության, տրանսպորտի, պահեստային տնտեսության, շինարարության ոլորտներում:


Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ադրբեջանի տնտեսական ոլորտում ներգրավված վարձու աշխատակիցների ընդհանուր թիվը 2019թ-ի հոկտեմբերի 1-ի տվյալներով կազմել է 1 մլն 639,1 հազար մարդ, ինչը 5,6%-ով շատ է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:


Նրանցից 909,5 հազար մարդ աշխատում է տնտեսության պետական հատվածում, 729,6 հազար մարդ՝ մասնավոր հատվածում: