14.01.2025
Փորձագետ. Էրդողանը շարունակում է դեպի բռնապետություն իր ցանկության կյանքի կոչումը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը կպահպանի ներկայությունը Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի պատճառով. գեներալ

ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին ասել է, որ չնայած Սիրիայում ԱՄՆ սահմանափակ ռազմական ներկայությանը, բավական կարեւոր է շարունակել հետեւել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողություններին:


«Տարածաշրջանում դեռեւս կան ԻՊ գրոհայիններ։ Եվ քանի դեռ ճնշում է գործադրվում, քանի դեռ ուշադրությունը կենտրոնացված է այդ խմբի վրա, կա բավական իրական հավանականություն, որ ԻՊ գործունեությունը կվերսկսվի։ Ներկայությունը կլինի ոչ մեծ, բայց նպատակը կմնա նախկինը՝ ԻՊ չդադարող ոչնչացումը»,- ասել է նա։


Մեկնաբանելով ԱՄՆ ռազմական ներկայության մակարդակը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու կոչերից հետո, գեներալը նշել է, որ այս տարածաշրջանում կմնա ավելի քան 500 ամերիկացի զինծառայող։

Ասադը սիրիական ճգնաժամի կարգավորման ժնեւյան գործընթացը ԱՄՆ հնարք է անվանել
Հաջորդ նորություն next