23.11.2024
Հայաստանի հասարակության 92%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ձեռքներդ հեռու հայոց լեզվից. ուսանողները դասադուլ են հայտարարել

Այսօր առավոտվանից Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ է իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով:


Ըստ կազմակերպիչների՝ ակցիան նախազգուշացնող բնույթ է կրում.


«Սա ուղղակի նախազգուշական ակցիա է, նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում: Նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ: Եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում»,- լրագրողներին հայտնեց դասադուլի կազմակերպիչ, ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը:


Դասադուլի մասնակիցներից մեկն էլ ասաց՝ պահանջը մեկն է ու շատ հստակ՝ ձեռքներդ հեռու հայոց լեզվից:


Այս պահին հայտնի է, որ Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 700 ուսանող պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով: