23.11.2024
Թուրքիայում 20 մարդ է ձերբակալվել՝ ԻՊ-ի հետ կապերի համար
prev Նախորդ նորություն

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին «հավանաբար» այսօր կհայտարարի իր կառավարության հրաժարականի մասին: Այս մասին Reuters-ին հայտնել է Բեյրութում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:


Գործակալության մեկ այլ զրուցակից ևս հաստատել է լուրը, որ վարչապետ Հարիրին առաջիկա ժամերին հրաժարական կտա:

Շուրջ երկու շաբաթ է Լիբանանում շարունակվում են բողոքի աննախադեպ ցույցերը: Ցուցարարների հիմնական պահանջներից մեկը Սաադ Հարիրիի՝ կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականն ու Արաբական Հանրապետությունում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:


Հոկտեմբերի 21-ին Հարիրիի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումների փաթեթը չի ներշնչել ցուցարարներին ոչ մի վստահություն: Ակցիայի մասնակիցները վարչապետին հորդորել են գնալ ավելի հեռու և «տոտալ կոռուպցիայի» դեմ պայքաը սկսել սեփական անձից՝ հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել դատավորների ժամանակավոր խորհրդին մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները:


Հիշեցնենք, բողոքի ակցիաները Լիբանանում մեկնարկեցին կառավարության կողմից մի շարք գների բարձրացման մասին որոշման ֆոնին: Ցուցարարները պահանջում են կենսապայմանների բարելավում և կոռուպցիայի դեմ պայքար: