20.04.2025
Բաշար Ասադ. Էրդողանը գող է
prev Նախորդ նորություն

Դեռեւս վաղ է գնահատել Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունը. ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ դեռեւս վաղ է գնահատել Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:


«Կարծում եմ՝ դեռեւս վաղ է գնահատել Պուտինի եւ Էրդողանի կողմից ձեռքբերված համաձայնության հետեւանքներն ու արդյունքները»,- ասել է նա:


Ընդ որում, Ստոլտենբերգը ողջունել է պայմանավորվածությունը, որը, նրա խոսքով, «հանգեցրել է Սիրիայում բռնության նվազեցմանը»:


«ՆԱՏՕ-ն ընդգծում է Սիրիայում քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին»,-նշել է նա:

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար