8.06.2025
Սիրիայում գտնվող հայկական առաքելությունը ռազմական գործողություններում չի ներգրավվի. ԱԽՔ
prev Նախորդ նորություն

Իսրայելում կտեղադրվի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան

Իսրայելում, Պետախ Տիկվա քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ  Ալեքսանդր Ցինկերը:


Նա նշեց, որ համապատասխան թույլտվությունը ստացվել է, մակետը՝ մշակվել: Հուշարձանը կպատրաստվի Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Իսրայել:


«Մենք արդեն սկսել ենք դրամահավաք Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման, բացման համար»,- ասաց Ցինկերը:


Նշենք, որ պաշտոնապես Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել: Հիմնական պատճառը Թուրքիայի կողմից ճնշումն է, ինչպես նաև իսրեյալական որոշ խմբերի մտահոգությունը, որ պաշտոնապես ճանաչումը կվնասի Հոլոքստի ունիկալությանը:

Արման Թաթոյանը՝ մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի նշանավոր անձանց ցանկում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին