23.11.2024
Քոչարյանի գրասենյակը հաստատել է՝ Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն աշխարհում ամենաքիչ արտաքին պարտք ունեցող երկրների տասնյակում է. ԱՄՀ

Ադրբեջանն աշխարհում ամենաքիչ արտաքին պարտք ունեցող երկրների տասնյակում է հայտնվել: Այդ մասին հայտնում է Արժութային միջազգային հիմնադրամի հետազոտությունը:


Ադրբեջանի արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 17.6 տոկոս: Ցուցակը գլխավորում է Հոնկոնգը, երկրորդ տեղում է Բրունեյը, հետո Աֆղանստանը, Էստոնիան:


ՌԴ-ն զբաղեցրել է 6-րդ տեղը: ՀՆԱ-ի հարաբերակցությունն արտաքին պարտքին կազմում է 13.8 տոկոս:


Նշվում է նաեւ, որ անցյալ տարվա ընթացքում ԱԿԲ-ի արժութային պահուստներն աճել են 9% -ով:


Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԱԿԲ) արժութային պահուստներն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ կազմել են 6,034,1 միլիոն դոլար:


Վերջին ամսվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 29.8 միլիոն դոլարով կամ 0,5% -ով, տարեսկզբից՝ 408.4 միլիոն դոլարով կամ 7,3% -ով:


Կենտրոնական բանկի արժութային պահուստները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել են 499.6 միլիոն դոլարով կամ 9% -ով: