21.04.2025
Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք Արման Բաբաջանյանից վերադարձնել պատգամավորական մանդատը. ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։


Այս մասին ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ:


«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում», - ասված է հայտարարությունում։


Ավելի վաղ հայտնել էիք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նա հանդես էր եկել ծավալուն հայտարարությամբ:

Հայ հակաօդայինների փայլուն գործողությունները զորավարժության շրջանակում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար