Մոսկվան աջակցում է ՀՀ-ին Վարշավայում կայանալիք միջոցառումներին չմասնակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին չմասնակցելու հարցում:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի՝ միջոցառումներին չմասնակցելու մասին լուրը, հայտնել էր, որ Հայրենական մեծ պատերազմի թեման շատ զգայուն է ՀՀ-ի համար: Նա հիշեցրել էր, որ Հայաստանն այն ժամանակ, լինելով ԽՍՀՄ-ի մաս, մեծ ներդրում է ունեցել ընդհանուր հաղթանակին հասնելու գործում:
Զախարովան հայտարարել է, որ տեղյակ է այդ հայտարարության մասին եւ ամբողջությամբ աջակցում է դրան: «Մեր բոլոր գործընկերներն աջակցում են այդ հայտարարությանը», - ասել է նա բրիֆինգի ժամանակ, գրում է EADaily-ին:
ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ ընդհանուր հաղթանակը չի կարելի է բաժանել ոչ ներկայիս անկախ պետությունների, որոնք ժամանակին եղել են ԽՍՀՄ-ի մաս, ոչ էլ պատերազմի ժամանակվա դաշնակիցների միջեւ: