24.11.2024
G7- ին ՌԴ մասնակցությունը խոստանում է ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Զորավարժություններն օգնում են Բաքվին ցույց տալ, որ ինքը մենակ չէ տարածաշրջանում

Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ Eternity-2019 եռակողմ զորավարժությունները:


Փորձագետ Անդրեյ Կոշկինը հայտարարել է, որ Վրաստանը մասնակցելով այդ զորավարժություններին ցանկանում է բարձրացնել իր զինուժի մարտունակությունը:


Ըստ նրա, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է անդամակցել Դաշինքին ու վրացական կողմի մասնակցությունը կարող է մեկ քայլով մոտեցնել Վրաստանին ՆԱՏՕ-ին:


Նա նշել է, որ Ադրբեջանն էլ իր խնդիրներն է լուծում տարածաշրջանում՝կապված ՀՀ-ի հետ բարդ հարաբերություններով:

Փորձագետը հավելել է, որ զորավարժություններն օգնում են Բաքվին ցույց տալ, որ Ադրբեջանը միայնակ չէ տարածաշրջանում: