20.04.2025
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահին
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ ՄԻ պաշտպանները քննարկել են արտագնա աշխատանքի մեկնած հայերին հուզող խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև քննարկում է տեղի ունեցել: Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում:


Նրանք խոսել են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրների լուծման մասին:


«Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը կարևոր մասնակցություն ունի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը»,- նշել է Թաթոյանը։


Արման Թաթորայնը նաև նշել է, որ օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում հայերը:


 


 

Ահաբեկչության համար մեղադրվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվեց Բագրատաշենում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար