21.04.2025
Պարսից ծոցում իսրայելական ռազմանավերի հայտնվելը կարող է հանգեցնել պատերազմ
prev Նախորդ նորություն

Պուտինի, Ալիևի և Ռոհանիի հանդիպումը հետաձգվել է

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի Սոչիում կայանալիք հանդիպումը հետաձգվել է, այն տեղի կունենա ավելի ուշ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվել է տեխնիկական պատճառներով», - ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Նշենք, ավելի վաղ Իրանի կառավարության պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ օգոստոսի 14-ին Սոչիում կկայանա երեք պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը։ Նախատեսվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրների առաջնորդների հետ նաև առանձին-առանձին կհանդիպի։

Իրանը դեմ է Կասպից ծովում գազատարի կառուցմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան