25.11.2024
Դատական գործերի աննախադեպ աճ․ լրագրողները հետհեղափոխական շրջանում շարունակում են բողոքել
prev Նախորդ նորություն

Հայտնի է, որ ավիաընկերությունն է Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու Երեւան․ նիստ

Հուրգադայում մնացած ՀՀ մոտ 100 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու թեմայով այսօր անցկացվել է կառավարության արտահերթ նիստ: Օրակարգում եղել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» հարցը:


Կառավարությունը որոշել է՝


1․ Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ ինն ամսում հատկացնել 47,198.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդ­վածով):


2․ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրա­պետության կառավա­րու­թյան 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցա­ռում­ների մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1,2 և 3 հավելվածների:


3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օր­վանից:
Հիմնավորման մեջ նշվում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:


ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ՝ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպելու կապակցությամբ (ս.թ. հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին)։ Ս.թ. հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ԵԱՀ ՀՀ դեսպանությունից վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47121 դոլար: Ս.թ. հուլիսի 29-ի թռիչքի իրականացման համար SpotAir ավիաընկերությունը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կատարել բանկային փոխանցում:


Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծված անելանելի իրավիճակը, կառավարությունը նպատակահարմար է գտել համաձայնվել SpotAir ընկերության ներկայացրած պայմաններին: