25.11.2024
Սևանը փրկվա՞ծ է. կառավարության անդամները գոհ են առկա իրավիճակից
prev Նախորդ նորություն

Իջեւանում այս պահին գտնվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Իջեւանում այս պահին գտնվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Վանեցյանն արռաջարկել է հարցերն ուղղել ավելի ուշ։


Facebook սոցիալական ցանցի ԱԱԾ-ի պաշտոնական էջը եւս հայտնում է Ավենցյանի՝ Իջեւանում գնտնվելու մասին։ Տեղադրված է նաեւ լուսանկար։ "ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին Իջևանում է՝ նախօրեին ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ", - ասված է ԱԱԾ-ի պաշտոնական էջում կատարած գրառման մեջ։


Իջեւանում ծառահատումների խնդրի շուրջ ոստիկանության ուժերի ու տեղի բնակիչների միջեւ հուլիսի 17-ին բախումներ տեղի ունեցան։ Բախումների հետեւանքով կան տուժածներ, որոնց մեծ մաստը ոստիկաններ են։ Հայտնի է, որ 13 անձ ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են ծառահատումները կասեցնելու վճռականության մասին: