29.11.2024
Ադրբեջանն ավելի քան 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ս.թ. հուլիսի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Մինսկում նախարար Պապիկյանը ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա.Ն. Ավրամենկոյի հետ կքննարկի երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կանոնակարգմանն առնչվող հարցեր։


Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից:


Բելառուսի Հանրապետությունում նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական հանդիպումներից զատ այցեր կունենա մի շարք մեքենաշինական ձեռնարկություններ, որոնց ընթացքում գործընկերների հետ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես «Բրեմինո-Օրշա» մուլտիմոդալ արդյունաբերական և լոգիստիկ համալիրի, բելառուսական «Բելավիա» ավիաընկերության տոմսերի գնագոյացման, բեռնափոխադրման ու ուղևորահոսքի վերաբերյալ։