11.09.2026
Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքը կարող է հավերժ շարունակվել. փորձագետ.
prev Նախորդ նորություն

Մակրոնն ասել է՝ Փարիզը երբևէ Բաքվին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ

Ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը նույնպես մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: Այս մասին հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Նա այսպես պատասխանեց Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու՝ մամուլի հրապարակումների մասին հարցին: Նրա խոսքով, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:


Նաղդալյանը նաեւ հավելեց, որ դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները:


«Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասաց Աննա Նաղդալյանը:

ԼՂ հիմնահարցում միակողմանի զիջումների սցենարը բացառվում է. ԱԳՆ խոսնակ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ