22.04.2025
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը Արցախի ինքնիշխան իրավունքն է. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետը քաղաքական ճգնաժամի համար պատասխանատու է համարում Սահակաշվիլիին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրում քաղաքական ճգնաժամի համար պատասխանատու է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:


Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ, ՆԳՆ-ի ընտրությունը չէր: «Դա նրանց պարտավորությունն է՝ պաշտպանել Սահմանադրությունը, կարգուկանոնն ու ժողովրդավարական ինստիտուտները: Քաղաքական ճգնաժամի համար պատասխանատու է Սաակաշվիլին եւ նրա ագրեսիվ խումբը, որոնք փորձում են մեր քաղաքացիների ցույցերն օգտագործել եւ հարվածի տակ դնել մեր Սահամանդրությունը: Դա անընդունելի է»,- ասել է Բախտաձեն:


Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, բոլորը համամիտ են, որ առանձին դեպքերում տեղ է գտել ուժի չափից դուրս կիրառումը: Նա նշել է, որ այդ ամենը պահանջում է մանրամասն եւ թափանցիկ հետաքննություն:


«Այդ գործընթացը քաղաքական եւ իրավական գնահատականներ է պահանջում: Մենք արդեն տվել ենք քաղաքական գնահատականը եւ, իհարկե, իրավաբանական գնահատականը եւս կարեւոր նշանակություն ունի: Ինչ վերաբերում է իրավական մասին՝ դատախազությունը հետաքննություն է սկսել, ՆԳՆ գլխավոր տեսչությունը նույնպես ստուգումներ է անցկացնում: Դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է օմբուդսմենը, ինչը ես ողջունում եմ: Մենք կապահովենք այդ գործընթացի առավելագույն թափանցիկությունը»,- հավելել է Բախտաձեն:

Բաքվում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչն ԱԳՆ է կանչել Երևանում ՌԴ դեսպանի հանդիպումների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան